Գլխավոր էջ Նորություններ Նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ մի շարք հիվանդանոցներում

Նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ մի շարք հիվանդանոցներում

1195
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրում է.

« Հետևողական ենք լինելու պետական առողջապահական ծրագրերի որակին և հասցեականությանը։

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ։

Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը` պետական պատվերով իրականացվող ծառայություններն ավելի որակյալ, նպատակային ստանալու համար: Ինչպես նաև այն կնպաստի տեղում լուծում տալու պետական պատվերով բժշկական օգնություն ստացող քաղաքացիների դիմումներին և բողոքներին:

Այս փուլում մշտական ներկայացուցիչներ կլինեն 5 բժշկական կազմակերպություններում՝ Արաբկիր ԲԿ, Էրեբունի ԲԿ, Մուրացան մանկական հիվանդանոց, Աստղիկ ԲԿ, Շենգավիթ ԲԿ։

Ներկայացուցիչները կունենան առանձին սենյակներ, որի վրա նշված կլինի «Առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչ»:

Անհրաժեշտության դեպքում կարող եք մոտենալ նրանց ձեր հարցերի դեպքում »։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ