Գլխավոր էջ Նորություններ Հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ. Հայկակ Արշամյանը լավ...

Հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ. Հայկակ Արշամյանը լավ լուր է հայտնել

734
0

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Ֆեյսբուք»-ում հետևյալ գրառումն է արել` հայտնելով, որ հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ, որոնք, առանց չափազանցության, կորոնավիրուսով վարկված պացիենտների կյանքեր են փրկում։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի և վերջերս ձևավորված «Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնության համագործակցությանը միացան նաև Լյուքսեմբուրգի և Բելգիայի մեր հայրենակիցները, ինչպես նաև «Կարիտաս» բարեսիրական կազմակերպերպությունը։

Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրվա ընթացքում այս նախաձեռնության շնորհիվ Առողջապահության նախարարությանը հանձնվեց թթվածնի 55 խտացուցիչ։ Սարքերի տեղափոխման և ընթացիկ այլ հարցերում ունեցել ենք Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի շարունակական աջակցությունը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Հիմնադրամի խողովակներով Հայաստան ու Արցախ է հասցվել 75 նմանատիպ սարք»,- տեղեկացրել է Արշամյանը:

Հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ, որոնք, առանց չափազանցության, կորոնավիրուսով վարկված…

Geplaatst door Haykak Arshamyan op Donderdag 11 juni 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ