Գլխավոր էջ Գլխավոր Հոգեբանական փորկապություն կամ գիշերանոթի վախ

Հոգեբանական փորկապություն կամ գիշերանոթի վախ

4575
0

Ֆիզիոլոգիական փորկապությունն այնպիսի երևույթ է, որը հանդիպում է գրեթե բոլորի մոտ: Փորկապության ժամանակ հաճախ դեֆեկացիայի ակտը բավականին ցավոտ է լինում մեծ և չոր կղանքային մասսայի պատճառով։ Իսկ «սովորական» փորկապությունը կարող է հոգեբանական փորկապության պատճառ դառնալ, որի ժամանակ երեխան սկսում է վախենալ ցավից, որը առաջանում է կեղտոտելուց:

Իսկ ո՞րն է պատճառը, հենց այս մասին զրուցել ենք Շենգավիթ ԲԿ-ի Նորածնային վերակենդանացման բաժնի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանի հետ:  «Մարսողական խնդիրների և փորկապության արդյունքում երեխայի համար ցավոտ է դառնում կեղտոտելը: Արդյունքում, առաջանում է դեֆեկացիայի հանդեպ վախ: Երեխան վախենում է, որ հաջորդ անգամ նույնպես ցավոտ կլինի և դիմանում է մինչև վերջին կաթիլը, կարող է նույնիսկ տակը կեղտոտել»,-ասաց բժիշկն ու հավելեց, որ արդյունքում, սա նորից երեխայի մոտ փորկապություն է առաջացնում, և կրկին ցավ: 

Որոշ երեխաների մոտ այդպիսի վախ չի արտահայտվում և  վերանում է ինքնաբերաբար, բայց մյուս երեխաների համար դա երկար ժամանակ դառնում է իրական խնդիր:

Արթուր Ջանազյանի խոսքով՝ հիվանդությունը առավել արտահայտվում է փորկապությամբ: «Երեխան վախենում է կեղտոտել միայն այն պատճառով, որ չի հասկանում, թե ինչու է ցավում։ Սա է երեխաների մոտ հոգեբանական փորկապության առաջացման հիմնական պատճառը»,-նշեց զրուցակիցս:

Հարցին թե ինչ կարող է անել ծնողը, մասնագետն առանձնացրեց.

1. Կանոնակարգել երեխայի սնունդը: Երեխան պետք է ընդունի բավարար քանակությամբ հեղուկներ, ուտի կիվի, ճակնդեղ, սալորաչիր և այլ ուտելիքներ:

2. Շատ հաճախ հոգատար ծնողները սրում են վիճակը խնդրի հանդեպ իրենց չափազանց մեծ անհանգստությամբ: Հետևություն. Երեխային անընդհատ մի հարցրեք՝ արդյոք նա ցանկանում է կեղտոտել:

3. Նման վախը վերացնելու լավ միջոց կա. Ձևակերպեք թեման դերային խաղով: Թող երեխայի սիրած խաղալիքը վախենա կեղտոտելուց, իսկ դուք և երեխան կօգնեք նրան: Խաղի ընթացքում երեխաները շատ ավելի լավ են սովորում:  

4. Կարևոր է հանգիստ արձագանքել երեխայի սխալներին: Մի՛ ջղայնացեք, մի՛ նախատեք, պարզապես փոխեք տաբատը և վերջ: Դա անհրաժեշտ է, որպեսզի երեխան, բացի ցավի վախից, պատժի ենթարկվելու վախը չունենա:

6. Դուք կարող եք հորինել և պատմել հեքիաթ այս թեմայի վերաբերյալ: Ապագայում երեխային հիշեցրեք. «Հիշո՞ւմ ես, ինչպես հեքիաթում․․․»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ