Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն վիրուսի դեմ պայքարում շեշտը դնում է իմունիտետը ամրացնող դեղորայքի վրա

ԱՀԿ-ն վիրուսի դեմ պայքարում շեշտը դնում է իմունիտետը ամրացնող դեղորայքի վրա

1224
0

Կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը՝ արդյո՞ք այս՝ մանտրայի հանգույն կրկնվող բառակապակցությունները արդյունավետ են այսօր մեզանում, երբ մասնագետների դիտարկմամբ՝ դեռ պիկին չենք հասել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում: Արդյո՞ք այս կանոնները խստորեն պահպանելու պարագայում մեր համաքաղաքացիները զերծ են վարակվելուց: Այս կերպ, ըստ էության մենք վիրուսի դեմ պայքարում ենք՝ փորձելով այն վանել մեզանից: Արդյո՞ք սա բավարար պայման է, մանավանդ, երբ դիմակների երկարատև կրումը մարդու մոտ առաջ է բերում թթվածնային քաղց, թոքերի սնկային հիվանդություններ՝ թուլացնելով մարդու իմունիտետը…

Ընդ որում, ուշագրավ մի փաստ՝ ԱՀԿ-ն սկզբնապես , այսպես ասած՝ փորձարկումների շրջանում գնում էր վիրուսի խեղճացման, վիրուսի վրա ազդելու և այն վանելու ճանապարհով՝ օգտագործելով համապատասխան դեղորայք, սակայն հետագայում փոխեց իր մեթոդաբանությունը՝ աշխատելով մարդկանց իմունիտետի բարձրացմանը նպաստող դեղորաքի կիրառմամբ պայքարել համավարակի դեմ, որը մեծ էֆեկտիվություն ունի այսօր:

Կարծում եմ՝ նաև այս դիտանկյունից պիտի դիտարկել այն փաստը, որ աշխարհի բազմաթիվ երկրներ հաղթահարեցին համավարակը:

Մենք որպես ազգ, հասարակություն ինչպիսի՞ իմունային համակարգ ունենք: Բնականաբար, այն անհատական գործոն է, յուրաքանչյուր անձ ինքն է իր իմունիտետը բարձր պահելու պատասխանատուն:

Բայց խոստովանենք, որ այս առումով իր կարևոր դերն ունեն նաև սոցիալ-հոգեբանական գործոնները, բնականաբար, երկրում ձևավորված մթնոլորտը, ծայրահեղ առճակատումների ոչ թե գնալու, այլ՝ դրանք հաղթահարելու ցանկությունն ու ունակությունը, համաշխարհային ճգնաժամի և անորուշությունների պարագայում անգամ տվյալ երկրում յուրաքանչյուր մարդու, անհատի կյանքի և կենսագործունեության անվտանգությունը:

Մարդը պիտի տեսնի և զգա իր պետության հոգատարությունը: Բնականաբար, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և մարդկանց սորտավորելու գործընթացները դրական ֆոն չեն կարող ստեղծել համաճարակային իրավիճակում: Եվ ոչ էլ՝ համավարակի պայմաններում Ազգային Ժողովում հրատապության կարգով անցկացվող ոչ հրատապ նախագծերը, համաճարակային իրավիճակում անգամ մարդկանց հնարավորինս շատ տույժ ու տուգանքի ենթարկելու մոտիվացիան: Համավարակը այլ պետություններում եղավ ու դարձավ վարկային ու հարկային պարտավորությունները ներելու շրջան, իսկ մեզ մոտ ինչ-որ անհասկանալի բաժանումների ենթարկվեցին մարդիկ, արդյունքում՝ ավելի շատ բանկերի առջև կուտակումներ տեսանք՝ իրենց հնարավոր հետևանքներով:

Այսքան ժամանակ ես չլսեցի, որ մեր իշխանության համապատասխան օղակը մարդկանց հորդորեր հոգ տանել սեփական իմունային համակարգի մասին: Բնականաբար, այս դեպքում պիտի կարևորվեր օգտակար ու բնական սննդամթերքը, միրգն ու բանջարեղենը, վիտամինները, իսկ համաճարակի պայմաններում պետությունը, որն այս նպատակով աջակցություն է ստանում ԱՀԿ-ից, պիտի աջակցեր մարդկանց՝ իմունիտետը բարձրացնելու առումով, ինչի վրա առանձնապես ուշադրություն չի դարձվել:

Շարունակությունը՝ pastinfo.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ