Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Հայաստանում մահացության տոկոսը ավելի ցածր է․ Դավիթ Պետրոսյան

Հայաստանում մահացության տոկոսը ավելի ցածր է․ Դավիթ Պետրոսյան

870
0

«Հերթական պարզաբանում` Յուրաքանչյուր հիվանդություն ունի իր սկիզբը, որը մեկն է, ու վերջը, որոնք երկուսն են` առողջացում կամ մահ: Կորոնավիրուսային հիվանդությունը բացառություն չէ և կարող ենք համարել, որ մեզ մոտ սկիզբը եղավ մարտ ամիսին: Ինչ վերաբերում է վերջին, ապա դեռ շուտ է խոսել դրա մասին, քանի որ հիմա այն ժամանակահատվածն է, երբ տեղի է ունենում մեծ քանակով հիվանդացածների բուժում, մեծ մասամբ հաջող ավարտով, բայց նաև մահվան դեպքերով: Եթե համեմատենք տարբեր երկրների մահացության վիճակագրությունը, ապա Հայաստանի տվյալները բավականին հուսադրող են, մեր մահացության տոկոսը ավելի ցածր է, քան շատ ուրիշ երկրներում:

Ես դա բացատրում եմ խիստ յուրահատուկ մոտեցումով ամեն հիվանդի նկատմամբ: Բոլորի համար արվում է այս պահին հնարավորինս առավելը: Բացի մի 2 օր ծանր հիվանդների քանակի խիստ ավելացման պատճառով, դա մայիսի սկիզբն էր, երբ առողջապահական համակարգը մի փոքր ճռռաց, բոլոր հիվանդները ապահովվում են արդիական գրագետ բուժումով: Ուղղակի պետք է իմանալ, որ նման առողջապահական համակարգի լարվածություն տեղի է ունեցել աշխարհի բոլոր երկրների մեծամասնությունում, անկախ երկրի զարգացման աստիճանից:

Ավելացնեմ, որ մահացության վիճակագրության վրա ազդում է նաև երկրում ընդունված հաշվառման մեթոդաբանությունը, օրինակ, համարել, որ եթե COVID-19-ով հիվանդը մահանում է սրտի սուր անբավարարությունից, գրանցել մահվան պատճառը հենց այդ ախտորոշումը: Երբեմն դա լինում է պայմանավորված բժշկության հետ կապ չունեցող պատճառներով: Հայաստանում որդեգրվել է թափանցիկ, բաց քաղաքականություն ամեն ինչի նկատմամբ, որը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հրապարակվում են բոլոր տվյալներն ու թվերը: Խնդրում եմ համեմատություններ անելուց հաշվի առնել ներկայացված հանգամանքները»:

Հերթական պարզաբանում`Յուրաքանչյուր հիվանդություն ունի իր սկիզբը, որը մեկն է, ու վերջը, որոնք երկուսն են` առողջացում կամ…

Geplaatst door David Petrosyan op Donderdag 11 juni 2020

Խմբագրության կարծիքը կարող է չհամապատասխանել գրառում կատարած անձի կարծիքի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ