Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 500 հազարից

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 500 հազարից

681
0

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 779 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 502 հազար 436:

Այս  մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Շտաբի հաղորդմամբ, օրվա կտրվածքով վարակվածության աճը կազմել է 1,8 տոկոս, նախորդ օրվա 1,7 տոկոսի փոխարեն:

Վերջին մեկ օրում ՌԴ-ում վարակի հետևանքով մահացել է 174 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 532 մարդ: Շտաբի տվյալների համաձայն՝ մահացության ցուցանիշն ընդհանուր վարակվածների թվում կազմում է 1,3 տոկոս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ