Գլխավոր էջ Նորություններ Երևանի պոլիկլինիկաների կողմից հսկվում է Covid-19 վարակով 1187 պացիենտ․ Հակոբ Կարապետյան

Երևանի պոլիկլինիկաների կողմից հսկվում է Covid-19 վարակով 1187 պացիենտ․ Հակոբ Կարապետյան

438
0

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Covid-19 ՕՐՎԱ ԱՄՓՈՓ
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին,

1️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
2️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:
3️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:
4️⃣Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով:

Միաժամանակ՝ կրկին խնդրում և հորդորում ենք գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:
Եղեք առողջ և պահպանեք անվտանգության կանոնները»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ