Գլխավոր էջ Նորություններ Գյումրիում ունենք 2 արտադրական ձեռնարկատիրություններ, որտեղ վիրուս է հայտնաբերվել. մարզպետ

Գյումրիում ունենք 2 արտադրական ձեռնարկատիրություններ, որտեղ վիրուս է հայտնաբերվել. մարզպետ

451
0

Շիրակի մարզում ինքնամեկուսացման ցուցում ունի մոտ 700 անձ, որոնցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսային հիվանդությունը. այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Մենք հունիսից ունեցանք աճ, մեզ համար հունիսը բավականին մտահոգիչ էր, իսկ այս պահին Գյումրիում ունենք 2 արտադրական ձեռնարկատիրություններ, որտեղ վիրուս է հայտնաբերվել։ Ամեն մեկում 20+ դեպք է հաստատվել, համապատասխան աշխատանքներ ենք կատարում, որպեսզի մեծ օջախ չդառնա»,-ասաց մարզպետը։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ