Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում գրանցվել է Կավասակիի երկրորդ դեպքը. առաջին երեխան դուրս է գրվել, մյուսի...

Հայաստանում գրանցվել է Կավասակիի երկրորդ դեպքը. առաջին երեխան դուրս է գրվել, մյուսի վիճակը կայուն է

657
0

Հայաստանում գրանցվել է Կավասակի հիվանդության երկրորդ դեպքը։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Մամուլի խոսնակը նշեց, որ երեխան 9 տարեկան է. «Վիճակը սկզբում եղել է ծանր, դեղամիջոցների միջամտությամբ վիճակը կայունացել է։ Արդեն կա կլինիկական բարելավում»։

Անդրադառնալով նույն հիվանդությամբ վարակված 4-ամյա երեխայի առողջական վիճակին՝ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Նշենք, որ այդ հիվանդության նշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը, և այլն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ