Գլխավոր էջ Գլխավոր Մի շարք առողջական խնդիրներ ունեցող 67-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը

Մի շարք առողջական խնդիրներ ունեցող 67-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը

464
0

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հունիսի 10-ին դուրս է գրվել 67-ամյա Անահիտ Սարգսյանը, ով ունի մի շարք առողջական խնդիրներ։

Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։

«67 տարեկան Անահիտ Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը: Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի և խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից»,- հայտնում են ԲԿ-ից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ