Գլխավոր էջ Գլխավոր Բալ. շատ համեղ ու անչափ օգտակար

Բալ. շատ համեղ ու անչափ օգտակար

869
0

Բալը  դիետիկ միրգ է, իսկ դեղագործության մեջ բալի օշարակը հաճախ օգտագործվում է դեղորայքի համը լավացնելու համար:

MedMedia.am-ն այս հրապարակմամբ ներկայացնում է բալի օգտակար հատկություններից մի քանիսը:

  1. Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաև բալի ճյուղերը, տերևներն ու պոչերը:
  2. Բալի պարունակության մեջ եղած կումարինը և օքսիկումարինը նպաստում են արյան մակարդելիության նորմալացմանը:
  3. Բալի հյութն օգտագործվում է նաև որպես ջերմիջեցնող միջոց, քանի որ այն հակաբորբոքային նշանակություն ունի:

Եվ, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում թարմ բալ ունենաք, խորհուրդ է տրվում այն պահպանել ապակե տարայի մեջ: Սկզբից դարսել բալի տերևները, ապա վրայից բալի պտուղները, հետո նորից մի շարքով դարսել տերևները, կրկին` պտուղները, մինչև որ տարան կլցվի: Ապակե տարան տեղադրեք մութ ու սառը տեղում. արդյունքում` թարմ բալը կարող եք պահպանել մինչև ձմեռ:

MedMedia.am-ը Ձեզ է ներկայացնում բալից պատրաստվող շատ համեղ լիկյորի տարբերակ: Այսպիսով՝ ապակե տարայի մեջ լցնել 1 կգ կորիզներով բալը, ավելացնել 400գ շաքարավազ և խառնել, լավ թափ տալ ու 3-4 օր պահել արևի տակ: Ստացված զանգվածին ավելացնել 0,5 լիտր սովորական օղի, պահել 1,5 ամիս, քամել և վայելել:

Պետք չէ մոռանալ, որ բալը շատ օգտակար է առողջության համար, բայց բալի կորիզների ու սերմերի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է նաև թունավորում առաջացնել:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ