Գլխավոր էջ Նորություններ Արագածոտնի մարզում կորոնավիրուսի 328 դեպք է գրանցվել, առողջացել է 150-ը, մահացել՝ 5-ը

Արագածոտնի մարզում կորոնավիրուսի 328 դեպք է գրանցվել, առողջացել է 150-ը, մահացել՝ 5-ը

491
0

Արագածոտնի մարզում մինչեւ այժմ կորոնավիրուսի 328 դեպք է գրանցվել, որոնցից 150-ը առողջացել են, մահ է արձանագրվել 5 քաղաքացու մոտ, որից 4-ի դեպքում այլ հիվանդությունից։ Այս մասիին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը։

«Խոշոր օջախներ չկան, հիմնականում Երեւանից եկած դեպքեր են, մեզ մոտ էլ, որպես հարեւան մարզ, շատ եղան դեպքերը, սկզբնական փուլում եղան կազմակերպություններ, որտեղ եղան դեպքերը, հաղթահարված է դժվար փուլը, կարողացել ենք միանգամից չեոքացնել օջախները»,- ասաց նա։

Մարզպետի խոսքով՝ մարզում կա բժշկական կենտրոն, որը, հնարավոր է, ինչ որ պահի վերապրոֆիլավորի կորոնավիրուսի բուժման համար։

Նա վստահեցրեց նաեւ, որ մարզում, ի տարբերություն մայրաքաղաքի, ավելի լավ են պահում անվտանգության կանոնները։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ