Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ուկրաինայում կորոնավիրուսից գրանցվել է ևս 23 մահ

Ուկրաինայում կորոնավիրուսից գրանցվել է ևս 23 մահ

433
0

Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ, վարակվածների թիվն ավելացել է 525-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 28 381 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 833 մարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 7,3 միլիոնը։ Առողջացածների թիվը կազմել է ավելի քան 3,6 միլիոն մարդ, իսկ մահացածների թիվը մոտենում է 414 հազարի սահմաններին։ Առաջին տեղում վարակի տարածման առումով շարունակում է մնալ Միացյալ Նահանգները՝ 2,045 միլիոն ցուցանիշով։ Մահացությունների թվով նույնպես ԱՄՆ-ն առաջատարն է։

Այստեղ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 114 հազար մարդ։ Երկրորդ տեղում Բրազիլիան է ավելի քան 742 հազար վարակվածների ցուցանիշով, երրորդում՝ Ռուսաստանը՝ ավելի քան 485 հազար վարակվածների ցուցանիշով։ Մեր հարեւաններ Իրանում վարակվածների թիվը մոտ 178 հազար է, Թուրքիայում՝ ավելի քան 172 հազար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ