Գլխավոր էջ Նորություններ ՀՀ-ում մի շարք լաբորատորիաներ տարբեր տեսակի վարակիչ պաթոգեններ են արտադրում․ Ալեքսանդր Կոչուբաև

ՀՀ-ում մի շարք լաբորատորիաներ տարբեր տեսակի վարակիչ պաթոգեններ են արտադրում․ Ալեքսանդր Կոչուբաև

952
0

«Հայտնում եմ, որ ինձ են դիմել արտերկրում բնակվող մի խումբ հայրենակիցներ, որոնց խնդրանքով ստանձնել եմ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող, շուրջ մեկ տասնյակ կենսաբանական լաբորատորիաների փակման, նրանց տրված լիցենզիայի դադարեցման գործը։ Ինձ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները գործում են ամերիկյան ֆինանսավորմամբ և տեղակայված են Երևանում և ՀՀ գերթե բոլոր մարզերում։

Այդ տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները իբրև թե զբավում են գենետիկ հետազոտություններով, իսկ իրականում նրանց գլխավոր խնդիրը տարբեր տեսակի վարակիչ պաթոգենների /հարուցիչների/ արտադրությունն է։ Նշված խնդիրը էլ ավելի է արդիական դառնում ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակի սրացման ֆոնին և փաստաբանական գաղտնիքով ծածկված տեղեկատվությունից բխում է ողջամիտ կասկած, որ այժմ ՀՀ-ում հնարավոր է, որ շրջանառվում են նաև այլ վարակիչ հարուցիչներ։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կենսաբանական լաբորատորիաները, ըստ էության, զբաղվում են կենսաբանական ոչնչացման զենքի ստեղծմամբ և տարածմամբ, ինչը առերևույթ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցափաստի հատկանիշներ է պարունակում՝ վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն և հանդես կգամ ավելի ծավալուն հրապարակմամբ»։

ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաների մասինՀայտնում եմ, որ ինձ են դիմել արտերկրում բնակվող մի խումբ…

Geplaatst door Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև/ Lawyer Alexandr Kochubaev op Dinsdag 9 juni 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ