Գլխավոր էջ Նորություններ Ամեն օր 155-160 ավտոբուս ախտահանվում է. տրանսպորտը շահագործելու ընթացքում գործում են հատուկ...

Ամեն օր 155-160 ավտոբուս ախտահանվում է. տրանսպորտը շահագործելու ընթացքում գործում են հատուկ կանոններ

482
0

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հավաքակայաններում ամեն օր ընդհանուր առմամբ ախտահանվում է 155-160 ավտոբուս: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պարետի որոշմամբ՝ տրանսպորտը շահագործելու ընթացքում գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազագույնի հասցնել ուղևորների վարակվելու հավանականությունը:

Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտացված կառույցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ