Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ՝ ԱԻՆ-ում

Կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ՝ ԱԻՆ-ում

439
0

Պարետատան նիստից հետո  ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ներկայացնելով այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները,  նշեց.

«ԱԻՆ-ը իր ողջ ներուժով միացել է պայքարին: ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին տրվել է բժշկական խորհրդատվություն 987-ին՝ հոգեբանական աջակցություն: Ի դեպ, կապված բժշկական  խորհրդատվության հետ, հարկ եմ համարում ասել, որ իմ հանձնարարությամբ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն անցել է հեռավար ծառայության: Այսինքն՝ քաղաքացիները կարող են հոգեբանական աջակցություն ստանալ տեսակապի միջոցով՝ զանգելով 911»:

Նախարարի փոխանցմամբ՝  911 ծառայությունը գործում է շուրջօրյա, ավելացվել է  նաև  հերթապահ բժիշկների թիվը:

«Հաշվի առնելով շտապ օգնության 1-03 և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը, իմ հանձնարարականով 24/7 ռեժիմով աշխատող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: Ցանկացած դեպքում կարող եք զանգահարել 911 համարին և բժիշկները ձեզ անվճար խորհրդատվություն կտրամադրեն»,-ասաց Ցոլակյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ