Գլխավոր էջ Գլխավոր Եթե ապօրինության մասին բարձրաձայնելը գործ տալ է, ապա, այո, ես գործ տվող...

Եթե ապօրինության մասին բարձրաձայնելը գործ տալ է, ապա, այո, ես գործ տվող եմ. Արսեն Թորոսյան

1905
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Բաց Հարթակ» հաղորդման ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կան հիմքեր խոսելու խնամի–ծանոթ-բարեկամ ասվածի մասին առողջապահության ոլորտում, պատասխանել է.

«Ասում են, որ Արսեն Թորոսյանը X հիվանդանոցի տնօրեն է նշանակում իր ընկերոջը, այն դեպքում, երբ  ես այդ մարդկանց հետ ծանոթանում եմ իրենց նշանակումից մեկ ամիս կամ մեկ շաբաթ առաջ: Եթե նույնիսկ էդպես է, ապա Հայաստանը փոքր երկիր լինելով ունենալով բժշկական փոքր հանրույթ, տաօրինակ չէ, որ բոլորս իրար ճանաչում ենք: Ես ինձ տարեկից առնվազն հազար բժշկի ճանաչում եմ: Հետևաբար, եթե ես նրանիցից որևէ մեկին որևէ պաշտոնում եմ նշանակում, ինձ մեղադրում են, որ նա իմ մտերիմն է, իմ ընկերն է»:

Նախարարի խոսքով ինքն արդեն ապացուցել է, որ անկախ նշանակման պահին իր հետ ունեցած հարաբաերություններից՝ եթե որևէ մեկը չի համապատասխանում իր պաշտոնին, ապա հեռացվելու է, այդպես է լինելու հավերժ:

« Արսեն Թորոսյան նախարարը ընկեր չունի: Եթե որևէ մեկը խախտում է օրենք, բարեվարքության կանոնները, ապա նա հեռանում է ինչքան հնարավոր է հեռու մեր համակարգից»,- նշում է նա:

Նրա խոսքով երեք միլինոնանոց Հայաստանում յուրաքանչյուր մարդու հետ հնարավոր է, որ ունենաս միջնորդ, կամ ընդհանուր ծանոթ:

Անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետի հետ  ունեցած քննարկումներին և իրեն գործ տալու մեջ մեղադրելուն նախարարը ասել է.

« Պետական վերահսկողական ծառայության դեպքը չգիտեմ՝ արդեն որերորդն է իմ «գործ տալու» դեպքերից, որովհետև ես պաշտոնավարման հենց սկզբից ինչքան հնարավոր չարաշահում կասկածել եմ,  դրանց մասին հայտնել եմ համապատասխան մարմիններին»:

Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով մեկ անգամ մի լրագրողի հարցին թե արդյոք ինքը գործ տվող է պատասխանել է.

« Եթե ապօրինության մասին բարձրաձայնելը գործ տալ է, ապա, այո, ես գործ տվող եմ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Առաջին 22.10.2019թ.

Այսօր հյուրընկալվել էի Առաջին ալիք, որտեղ Լևոն Սարդարյանի հետ խոսել եմ կարևոր հարցերի շուրջ.✅ Պետական պաշտոնյաների աշխատավարձերի ավելացում✅ Կոռուպցիայի դեմ պայքար, երկակի ստանդարտների կիրառման մեղադրանքներ✅ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամ✅ Արցախի նախագահական ընտրություններ և այլն։

Geplaatst door Arsen Torosyan op Dinsdag 22 oktober 2019

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ