Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեքսիկայում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 120 հազարը

Մեքսիկայում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 120 հազարը

376
0

Անցած օրվա ընթացքում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 2999-ով եւ կազմել ընդհանուր 120 102 մարդ, գրանցվել է մահվան 354 նոր դեպք, հայտնել է երկրի առողջապահության նախարարության համաճարակաբանության տնօրեն Խոսե Լուիս Ալոմիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր COVID-19-ով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 120 000-ը, դրանք այն մարդիկ են, ում մոտ հիվանդության ախտանիշներ են եղել եւ ովքեր թեստ են հանձնել»,- ասել է մամուլի ասուլիսին, որը հեռարձակվել է գերատեսրության թվիթերյան էջին:

Մեքսիկայում COVID-19-ով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 28-ին: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 120 102-ի, որից 18 416 մարդ ներկայումս դեռ հիվանդ է (օրական -1213): Գրանցվել է հիվանդությունից մահվան 14.053 դեպք (+354):

Հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մեխիկո քաղաքում (3973) եւ Մեխիկո նահանգում (2153): Երկրի իշխանություններն ուսումնասիրում են հիվանդության կասկածելի 46 398 եւ մահվան 1284 դեպքերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ