Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ՌԴ-ում առաջարկել են COVID-19-ը հաղթահարածներին անվճար ուղարկել առողջարաններ

ՌԴ-ում առաջարկել են COVID-19-ը հաղթահարածներին անվճար ուղարկել առողջարաններ

423
0

ՌԴ Արդյունաբերողների և գործարարների միությունն առաջարկել է կորոնավիրուսը հաղթահարածների համար պետական փոխհատուցման մեխանիզմ մշակել: Դա դիտարկվում է որպես  կորոնավիրուսային ճգնաժամի  հետևանքները  հաղթահարելու միջոց, հաղորդում է «Известия»-ն:

Գործարարները նշում  են, որ շնորհիվ բուժաշխատողների բավարար քանակի և հյուրանոցային ոլորտում առկա բավարար մահճակալային ֆոնդի, հնարավոր է հանգստյան տները և հյուրանոցները արդյունավետ ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Արդյունաբերողների և գործարարների միությունն առաջարկում է ֆինանսավորել այն հիվանդների հանգիստը, որոնք վարակվել են կորոնավիրուսային թոքաբորբով, ինչպես նաև փոխհատուցել բժշկական անձնակազմի ծախսերը:

Միությունում համոզված են, որ նման ձևով կթուլանա բժիշկների ծանրաբեռնվածությունը, իսկ բնակչության աշխատունակությունը արագ կվերականգնվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ