Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի համաճարակը սկսվե՞լ է դեռ 2019 թվականի ամռանը

Կորոնավիրուսի համաճարակը սկսվե՞լ է դեռ 2019 թվականի ամռանը

1255
0

Չինական Ուհանում հիվանդանոցների կայանատեղիների արբանյակային լուսանկարները, որտեղ առաջին անգամ գրանցել են կորոնավիրուսի համաճարակի բռնկում, եւ համացանցում տվյալների վերլուծությունը վկայում է վարակի հնարավոր տարածման մասին դեռեւս 2019 թվականի օգոստոսին: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով Հարվարդի բժշկական դպրոցի փորձագետների տվյալները։

Նշվում է, որ մասնագետները, ուսումնասիրելով լուսանկարները, հայտնաբերել են 2019 թվականի ամռան վերջից Ուհանի հիվանդանոցային կայանատեղիներում տրաֆիկի կտրուկ ավելացում, որի գագաթնակետը եղել է դեկտեմբերին: Փորձագետները համաձայն են, որ միայն անուղղակի ապացույց են գտել քաղաքում տեղի ունեցող ինչ-որ տարօրինակ գործընթացների մասին։ Սակայն նրանք հաստատում են գիտնականների այն վարկածը, որ հարավային Չինաստանում վիրուսը ի հայտ է եկել մինչև առաջին հաստատված դեպքը։

Մեկ այլ վերլուծությունը ցույց է տվել, որ աշնանը չինական Baidu որոնման համակարգում կտրուկ աճել են «հազ» և «դիարեա» բառերի համադրումով հարցումները։ Այժմ հաստատվել է, որ աղեստամոքսային համակարգի խնդիրները շատ հաճախ ուղեկցվում են  COVID-19-ի վարակման ընթացքում։

Հունիսի 8-ին ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հաստատել է Եվրոպայում իրավիճակի բարելավումը: Սակայն, ըստ նրա, գլոբալ մասշտաբով նկատվում է կորոնավիրուսի տարածման ցուցանիշների վատթարացում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ