Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մոսկվայի բնակիչներին խորհուրդ են տվել ամռան շոգին դիմակները փոխել 20-30 րոպեն մեկ

Մոսկվայի բնակիչներին խորհուրդ են տվել ամռան շոգին դիմակները փոխել 20-30 րոպեն մեկ

655
0

Շոգ եղանակին մեկանգամյա օգտագործման դիմակները պետք է փոխել յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ: Մոսկվայի բնակիչներին նման խորհուրդ է տվել բժիշկ Անդրեյ Տյաժելնիկովը: Նա նշել է, որ +28 – +30 աստիճան տաքությունը քրտնարտադրություն է առաջացնում, դիմակը չափից շատ խոնավեցում և շարքից դուրս է բերում պաշտպանիչ շերտը:

Տյաժելնիկովը կոչ է արել հրաժարվել մուգ դիմակներից, քանի որ դրանք կլանում են արևի ճառագայթները և կարող են չափից շատ տաքանալ: Նա խորհուրդ է տվել ընտրել հնարավորինս թեթև դիմակներ, որոնց միջոցով օդն անցնում է, որոնք կարող են պահել թքի վտանգավոր մասնիկները, միաժամանակ թույլ տալ, որ դիմակ կրողը նորմալ շնչի:

Դրա համար ամենից հարմար դիմակներն են բարակ բամբակե, թանզիֆից պատրաստված կամ ստանդարտ բժշկական դիմակները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ