Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ նախատեսված դեղամիջոցի փորձարկումները երկարաձգել են

Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ նախատեսված դեղամիջոցի փորձարկումները երկարաձգել են

557
0

Ճապոնիայում երկարաձգել են կորոնավիրուսի բուժման համար նախատեսված «Ավիգան» կամ «Ֆավիպիրավիր» պրեպարատի կլինիկական փորձարկումները, պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք հնարավոր չէ ավարտել նախապես պայմանավորված ժամկետում, քանի որ ունեցած տվյալները բավարար չեն ընդհանուր եզրակացության գալու համար։

Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը, վկայակոչելով փորձարկումները իրականացնող դեղամիջոցն արտադրող Fujifilm Holdings Corp-ի տարածած հայտարարությունը։ Հիշեցնենք, որ դեղամիջոցը մշակվել էր գրիպի բուժման համար դեռ վեց տարի առաջ։ Հանդիսանում է հատուկ բժշկի նշանակմամբ դեղամիջոց, որը, պարզվում է, կարողանում է բուժել կորոնավիրուսը։ Կլինիկական փորձարկումները սկսվել էին այս տարվա մարտ ամսից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ