Գլխավոր էջ Նորություններ Բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, քրեական վարույթ պե՞տք է հարուցվի՝...

Բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, քրեական վարույթ պե՞տք է հարուցվի՝ պարզելու համար մեղավորոներին. Ն. Զոհրաբյանը՝ պաշտպանին

760
0

Վարչապետը հայտարարեց, որ երկու անձ մահացել է, քանի որ չեն կարողացել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, տեղ չի եղել: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հիշեցրեց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրավիրելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը:

«Կուզենայի Ձեր արձագանքը լսել, որ բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, սրան պետք է իրավական գործընթաց հետևի, թե ոչ պատասխանատվության մասով: Ի վերջո քրեական վարույթ պետք է հարուցվի՝ պարզելու համար մեղավորոներին, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց՝ որպեսզի քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտության հարցը լուծվի, անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները՝ արդյոք պաշտոնատար անձի մեղքով է եղել, թե ոչ: Նա նշեց, որ մարդու իրավուքնների պաշտպանի իրավասության սահմաններում սպասում են նաև դրա հետ կապված պարզաբանումներին, որպեսզի հասկանան հետագա գործունեությունը:

«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս պահին իմ կողմից ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, և ճիշտ չի լինի կանխակալ գնահատականներ հնչեցնել».-ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ