Գլխավոր էջ Գլխավոր Էրեբունի և Առաջին հիվանդանոցների աշխատակիցներին «Հելթ թոն» դեղամիջո՞ցն են բաժանել. հիվանդանոցները մեկնաբանում...

Էրեբունի և Առաջին հիվանդանոցների աշխատակիցներին «Հելթ թոն» դեղամիջո՞ցն են բաժանել. հիվանդանոցները մեկնաբանում են

919
0

Արդեն տևական ժամանակ է ինչ ակտիվ քննարկվում է  «Հելթ թոն» դեղամիջոցը։ Քննարկման առիթ է դարձել այն բանից հետո, երբ լրագրող Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու էֆեկտիվ միջոց են գտել, նշելով, որ Health Tone-ն ընդունվել է իբրև օժանդակ միջոց նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում։

Տեղեկությունները ճշտելու համար armdaily.am-ը կապ հաստատեց ԱՆ-ի հետ։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը  զրույցում ասաց, որ մասնավոր բուժհաստատությունների հետ կապված հարցերով պետք է նշված բուժհաստատություններ դիմել։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն՝ առաջին հիվանդանոցի հետ կապված,  հերքեց տվյալ տեղեկությունները. «Նման բան չկա։ Դեղամիջոցը ղեկավարության կողմից չի բաժանվել»։

Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն էլ նշեց, որ ԲԿ-ն կորոնավիրուսով հիվանդներին փորձում է օգնել հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում Health Tone-ով, որը օժանդակող միջոց է համարվում: «Առանց բժշկի դեղատոմսի է դա դուրս գրվում, կարող են խմել և հիվանդները, և բուժանձնակազմը պրոֆիլակտիկ առումներով, և նաև այն հիվանդները, ովքեր տանն են: Էրեբունի ԲԿ-ն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում իմունիտետը բարձրացնող Ալուվիա դեղը, որպեսզի շուտ վերականգնվի հիվանդների առողջությունը»,- նշեց նա:

Շարունակությունը՝ armdaily.am 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ