Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը մի բան պետք է անի՝ դադարեցնի ցինիզմով ու մեծամտությամբ մրցել...

Արսեն Թորոսյանը մի բան պետք է անի՝ դադարեցնի ցինիզմով ու մեծամտությամբ մրցել բոլորի հետ․ Մանե Թանդիլյան

625
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի բան պետք է անի՝ դադարեցնի ցինիզմով ու մեծամտությամբ մրցել բոլորի հետ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով Թորոսյանի գրառմանը, որ ԼՀԿ-ն դեմ է եղել երկորդ անգամ արտակարգ դրության երկարացմանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս փետրվարին ԼՀԿ-ն առաջարկել էր համապատասխան միջոցառումներ իրականացնել կորոնավիրուսի մուտքը ՀՀ և դրա տարածումը կանխելու համար։

«Մարտի 1-ին ունեցանք առաջին դեպքը, եթե մինչև այդ գործողություններ ձեռնարկած լինեին, գուցե, արտակարգ դրության կարիք չլիներ։ Այդ մասին մտածե՞լ է Արսեն Թորոսյանը», — ասաց Թանդիլյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ