Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը խտրականության պապան է առողջապահության ոլորտում․ Մարինա Խաչատրյան

Արսեն Թորոսյանը խտրականության պապան է առողջապահության ոլորտում․ Մարինա Խաչատրյան

1270
0

Գաղտնիք չէ, որ մեր երկրում կան ոլորտներ, որտեղ մարդիկ հաճախ են կանգնում մի խնդրի առաջ, այն է՝ խտրականությունը։ Այս խնդրից ևս զերծ չի մնացել աողջապահական ոլորտը։ Այս մասին են վկայում մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքները։ Առողջապահական ոլորտում խտրականացման դեպք կարելի է արձանագրել նաև այն փաստը, որ ոչ վաղ անցյալում փակվեցին յոթ բժշկական հաստատություններ՝ ծննդատներ, սակայն Եղվարդի <<Նաիրի>> ծննդատունը դեռ շաորունակում է իր գործունեությունը, չնայած նրան, որ տվյալ ծննդատունը ևս պետք է լուծարվեր։

Թեմայի շուրջ խոսեցինք նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ։ Նրա խոսքով այդ ամբողջ ընթացքը համաձայնեցվել է մարզպետի հետ, ինչպես նաև դրան նպաստել է ծննդատան ղեկավարի փոփոխությունը։

<< Մենք ունենք ավելլի սարսափելի իրավիճակ, երբ փակվում են սահմանային ծննդատները, այն պարագայում, երբ մենք պատերազմող երկիր ենք։ Սա ես համարում եմ անթույլատրելի և փառք Աստծո իմ և իմ գործընկերների քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք պահպանել օրինակ Աչաջրի ծննդատան գործունեությունը>> ։

Իր խոսքում Մարինա Խաչատրյանը հստակ նշեց, որ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ հայտարարվել է կարանտին, շուրջ 200 կորոնավիրուսով վարակված պացիենտ չունեն բուժվելու պայմաններ և մահճակալային բավարար ֆոնդ, մինչդեռ մինչև կորոնավիրուսի համաճարակի բռնկումը փակվում էին մի շարք հիվանդանոցներ։ Նեյրովիրաբույժի գնահատմամաբ տվյալ բուժհաստատությունների փակումը նախապատրաստական աշխատանք էր կորոնավիրոսի համաճարակ կոչվող գլոբալ ֆեյքի համար։

<< Իմ տեսակետով փակվել են հենց այն հիվանդանոցները, որտեղ չեն արվել գարդասիլ պատվաստանյութ։ Ըստ իս հիմնականում փակվելու շեշտադրումը դրվել է այն հիվանդանոցների վրա ովքեր հրաժարվել են ենթարկվել Արսեն Թորոսյանի ապօրինի հրամանին և հրաժարվել են մեր հայրենակիցների և երեխաների վրա փորձարկել գարդասիլ>> ։ Այն հարցին, թե ի՞նչ խտրականություն է տեսնում Մարինա Խաչատրյանը առոջապահական ոլորտում նա նշեց հետևյալը․

<< Կարելի է ասել, որ Արսեն Թորոսյանը «խտրականության պապան է» առողջապահության ոլորտում։ Դա կլինի կազմակերպչական, նեղ մասնագիտական կամ այլ ոլորտ։ Մենք լավ ենք տեսնում, որ նա կորոնավիրուսով վարակված պացիենտներին ուղորդում է կոնկրետ լաբորատորիաներ և հիվանդանոցներ։ Նա ամեն ինչում էլ դրսևորում է խտրականություն, իսկ դա միջազգային բոլոր կոնվենցիաներով քրեորեն պատժելի արարք է։ Արսեն Թորոսյանը պետք է հայտնվի միջազգային դատարանի առջև>>։

Հիշեցնենք, որ վերջերս  լրատվամիջոցներում հաճախ շրջանառվեց այն միտքը,որ կորոնավիրուսով վարակված պացիենտներին բուժող բժիշկները Արսեն Թորոսյանի ընկեր բարեկամներն են։

Մարդու իրավունքների պաշտպանը իր զեկույցում անդրադարձել է առողջապահական ոլորտի մի շարք հարցերին, որոնց մասին կանդրադառնանք մաս մաս։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ