Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գիտնականներն առաջին տիպի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդ են ստեղծել

Գիտնականներն առաջին տիպի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդ են ստեղծել

552
0

Սիեթլի մանկական հետազոտական կենտրոնի գիտնականներն ստեղծել են առաջին տիպի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդ։ Ինչպես գրում է actualnews.org  կայքը, մասնագետներն օգտագործում են իմունային բջիջների որոշ տեսակներ, որոնք խթանում են ինսուլինի արտադրությունը։

Գիտնականներն առաջարկում են կիրառել տեխնոլոգիա, որը կապահովի օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով։ Առաջին տիպի շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում Т-բջիջները սխալմամբ հարձակվում են ենթաստամոքսային գեղձում գտնվող այն իմունային կառույցների վրա, որոնք ինսուլին են արտադրում։ Նոր մեթոդը մշակվել է գենային ինժեներիայի հիման վրա և ենթադրում է այդ մեխանիզմի գործածություն։

Իմունային բջիջների հիմնական գործառույթն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը նկատելն ու դրան ի պատասխան ինսուլին արտադրելն է, սակայն այս բջիջների քայքայումը խանգարում է այդ գործընթացը և արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է։ Այնուամենայնիվ այժմ գիտնականները խմբագրել են գեներն ու դրանց թիրախը դարձրել մարդու Т-բջիջներում գտնվող FOXP3 գենային կառույցները։

Մասնագետները հատուկ «ցուցումներ» են ստեղծել այս տարրերի համար, քանի որ դրանք որոշիչ դեր են խաղում ենթաստամոքսային գեղձի այն բջիջների ակտիվացման համար, որոնք նպաստում են ինսուլինի արտադրմանը։ Հետագա ուսումնասիրություններում մասնագետները մտադիր են ստեղծել հարթակ առաջին տիպի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդի կլինիկական փորձարկումների համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ