Գլխավոր էջ Գլխավոր Նոյեմբերյանում 12 բուժաշխատող վարակված է

Նոյեմբերյանում 12 բուժաշխատող վարակված է

1627
0

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ կորոնավիրուսի առկության վերաբերյալ թեստավորում է անցել բժշկական կենտրոնի 81 աշխատակից, որոնցից 12-ի պատասխանը դրական է եղել, այսինքն՝ նրանք վարակված են կորոնավիրուսով։ Բժշկական կենտրոնի աշխատակիցների թիվը մոտ 100 է, աշխատողների մի մասը ներկայումս գտնվում է արձակուրդում։

Առողջապահական այդ հիմնարկի բոլոր աշխատակիցներն առաջիկա օրերերին կթեստավորվեն։ Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակված է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի 2 աշխատակից։ Կորոնավիրուսով վարակվածության դեպքեր կան Տավուշի մարզի բոլոր տարածաշրջաններում։ Իջեւանի տարածաշրջանի Գանձաքարի համայնքապետարանից հայտնեցին, որ Գանձաքարի մի բնակիչ, ով 41 տարեկան է, վարակված է կորոնավիրուսով, նրան բուժման նպատակով տեղափոխել են Երեւան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ