Գլխավոր էջ Նորություններ Ծովասարում կորոնավիրուսի 16 դեպք է հաստատվել. վարակվածը մասնակցել է իր մորաքրոջ ամուսնու...

Ծովասարում կորոնավիրուսի 16 դեպք է հաստատվել. վարակվածը մասնակցել է իր մորաքրոջ ամուսնու քառասունքին. համայնքի ղեկավար

463
0

Համայնքում կորոնավիրուսի 16 դեպք է հաստատվել։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի ղեկավար Ատաշես Մխիթարյանը։

«Շփման շրջանակից 21 անձ մեկուսացվել էր, նրանցից թեստ են վերցրել բացասական է եղել։ Այսօր կրկին նմուշառում է արվել, սպասում ենք պատասխաններին։ Համայնքապետարանում ու պոլիկլինիկայում որևէ աշխատակից կորոնավիրուսի նախանշաններ չունի, նրանցից նմուշառում չի արվել»,- ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ ծանր դեպքեր չկան, բայց վարակվածներից 3-ը գտնվում են հիվանդանոցում, իսկ մյուսները բուժում ես ստանում տնային պայմաններում։

Հարցին՝ ինչպես է տեղի ունեցել համայնքում վարակի առաջնային դեպքը՝ համայնքապետը նշեց. «Քառասունքի արարողություն է եղել, շատ մոտ հարազատի՝ վարակվածի մորաքրոջ ամուսնու, դրան է մասնակցել։ Դա է եղել առաջին դեպքը ու հավանական է, որ հենց դրանից է տարածվել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ