Գլխավոր էջ Նորություններ Ձորագյուղում վարակվածներից 2-ի վիճակը ծանր է, պոլիկլինիկայի աշխատակիցները թեստավորվել են. համայնքի ղեկավար

Ձորագյուղում վարակվածներից 2-ի վիճակը ծանր է, պոլիկլինիկայի աշխատակիցները թեստավորվել են. համայնքի ղեկավար

525
0

Պարետի որոշմամբ՝ մինչեւ հունիսի 20-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ hամայնքում։ Բանն այն է, որ այս համայնքը դարձել է կորոնավիրուսի բռնկման օջախ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով սահմանափակումների պատճառներին, նշել էր. «Մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»:

ArmDaily.am-ի հետ զրույցում Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանը հայտնեցի, որ արդեն երկորդ օրն է սահմանափակումների. «Մարդիկ ենթարկվում են, այս պահի դրությամբ համայնքի բոլոր ելքերը և մուտքերը փակված են՝ 24 ժամ հերթապահություն է սահմանված։ Դեռևս 63 դեպքի մասին գիտենք, նոր դեպքերի մասին դեռ չեն տեղեկացրել»։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ համայնքապետարանում ու պոլիկլինիկայում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել. «Պոլիկլինիկայում նախորդ շաբաթ թեստեր են արել, բոլորը բացասական են եղել, իսկ համայնքապետարանը աշխատում է բնականոն հունով։ Գյուղի մանկապարտեզն աշխատում է, բայց երեխաներ չեն հաճախում»։

Հարցին՝ որևէ տեղեկություն ունե՞ք համայնքում առաջնային դեպքի հետ կապված՝ Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, հիմա ոչ մեկս ապահովագրված չենք։ Ընթացքում թեստեր են արել, բացահայտված է, որ վարակված են, բայց թե ով է առաջինը վարակվել դժվար է ասել։ Այս պահին վարակվածներից 1-2 հոգու վիճակը ծանր է, որովհետև ունեն քրոնիկական հիվանդություններ»։

Նա նաև նշեց, որ վարակվածների թվում երեխաներ չկան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ