Գլխավոր էջ Գլխավոր Արցախի մուտքը կլինի միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում. նախագահ

Արցախի մուտքը կլինի միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում. նախագահ

623
0

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսուհետ Արցախի Հանրապետություն մուտքը կարող է լինել միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում:

«Ընդ որում, սահմանին կգործեն շարժական լաբորատորիաներ, որ անհրաժեշտության դեպքում հենց տեղում կատարեն rapid-թեստեր: Ընդհանուր առմամբ Արցախ մուտք ու ելքը պետք է հասցվի մինիմումի, մինչև Հայաստանում չնվազեն հիվանդացության ցուցանիշները»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ Արցախում այսուհետ ևս պարտադիր կդառնա դիմակ կրելու պահանջը, ինչպես նաև հուղարկավորության հետ կապված սահմանափակումներ կգործեն։

«Փորձը ցույց է տալիս, որ վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրը հենց թաղման արարողություններն են: Մենք պետք է խստացնենք ստեղծված իրավիճակում դրանց կազմակերպման կանոնները, այլապես կունենանք ավելի մեծ թվով թաղումներ»,- հավելել է Արցախի նախագահը:

Այս պահի դրությամբ ՀՀ-ից Արցախ սահմանը փակ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ