Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը

445
0

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները։

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 7 000 815 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 402575-ի, բուժվել է 3 422 299 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 1 988 545 դեպք, որից 112 096-ը՝ մահվան ելքով:

Առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 676 494դեպք, 36 044-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 467 673 դեպք, 5859-ը՝ մահվան ելքով, Իսպանիան՝ 288 390 դեպք, 27 135-ը՝ մահվան ելքով և Մեծ Բրիտանիան՝ 284 868 դեպք, 40 465-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 214 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ