Գլխավոր էջ Նորություններ «Ծանր էի, շատ ծանր, չէի կարողանում շնչել». կորոնավիրուսով վարակված քաղաքացի

«Ծանր էի, շատ ծանր, չէի կարողանում շնչել». կորոնավիրուսով վարակված քաղաքացի

652
0

Կորոնավիրուսով վարակված եւ ծանր վիճակում հայտնված քաղաքացին պատմել է իր զգացողությունների մասին: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեսբուքյան էջում այս դեպքի մասին պատմող տեսանյութ է տեղադրվել:

«Ծանր էի, շատ ծանր, չէի կարողանում շնչել: Տաքություն ունեի, թուլություն ունեի շատ ուժեղ: Ուզում էի հազալ, չէի կարողանում հազալ, ապարատով էի շնչում: Հիվանդությունը կա, վիրուսը կա: Պրոստը մենք անտեսում ենք, մեր մատների արանքով ենք նայում: Մինչեւ չընկնենք չենք զգա էս ամեն ինչը»,- պատմում է նա:

Նա հավելում է, որ իր հարազատներին ու բոլորին միայն մի խորհուրդ է տալիս, որ զգույշ լինեն:

 

Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի հորդորը՝ քաղաքացիներին

Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի հորդորը՝ քաղաքացիներին

Geplaatst door Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն op Vrijdag 5 juni 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ