Գլխավոր էջ Գլխավոր Այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն....

Այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն. ԱՆ խոսնակ

613
0

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար: Տեղեկացնեմ, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին»,- գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ