Գլխավոր էջ Գլխավոր Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 2.886 նոր դեպք

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 2.886 նոր դեպք

500
0

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167.156-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության հանրային կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանպուրը, գրում է ԻՌՆԱ-ն:

«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.886 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 167.156 է»,- ասել է նա: Մեկ օրում Իրանում 63 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8.134-ի:

Միաժամանակ, մինչ օրս 129.741 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Հիվանդներից 2.573-ի վիճակը ծանր է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ