Գլխավոր էջ Նորություններ «Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

438
0

Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել (կորոնավիրուսի հետևանքով մարզում մահացել է 1 մարդ):

Մարզպետը տեղեկացրել է, որ ավելացել է նաև «Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվը.

«54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»:

Ինչ վերաբերում է «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով սահմանափակելուն, Անդրեյ Ղուկասյանն ասել է.

«Արտադրամասում քանի որ բոլորն արդեն կոնտակտավորներ են, պետք է 14 օր ինքնամեկուսանան, հետևաբար «Գլորիա» արտադրամասի աշխատանքները այսպես, թե այնպես հնարավոր չի լինի կազմակերպել առաջիկա 2 շաբաթների ընթացքում»:

Մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգահեռ ընդլայնվել է նաև աշխարհագրությունը: Շարունակվում են դեպքեր գրանցվել նաև այն համայնքներում, որտեղ մինչ օրս վարակակիրներ չեն եղել:

Armtimes.com

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ