Գլխավոր էջ Գլխավոր ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով

480
0

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով՝ ընդհանուրը դառնալով 449 հազար 834:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Շտաբի տվյալների համաձայն՝ օրվա կտրվածքով վարակվածության աճը 2 տոկոսից իջել է 1.98 տոկոսի:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 8 հազար 057 մարդ, ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 212 հազար 680: Ապաքինվածների թիվը ընդհանուր վարակվածների ցուցանիշում կազմում է 47.3 տոկոս:

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 144 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 5 հազար 528:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ