Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր երկրներն են դաշինք ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար

Ո՞ր երկրներն են դաշինք ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար

709
0

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները միավորվել են՝ եվրոպական տարածքում SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի արտադրությունն արագացնելու նպատակով։ Նիդերլանդների առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Եվրոպայի 4 խոշորագույն տնտեսությունները համատեղ դիտարկում են տարբեր խոստումնալից նախաձեռնություններ և բանակցում դեղագործական տարբեր ընկերությունների հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Դաշինքի անդամները համոզված են, որ հաջող արդյունքի համար անհրաժեշտ են համատեղ ներդրումներ և ռազմավարություն։

ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում ողջ աշխարհում իրականացվում է հակակորոնավիրուսային ավելի քան 130 պատվաստանյութի մշակում։ Դրանցից առնվազն 10-ը գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ