Գլխավոր էջ Գլխավոր Հակատուբերկուլոզային դիսպանսերի աշխատողները կարող են շարունակել իրենց աշխատանքը այլ պռոֆիլով. նախարար

Հակատուբերկուլոզային դիսպանսերի աշխատողները կարող են շարունակել իրենց աշխատանքը այլ պռոֆիլով. նախարար

1284
0

ՀՀ Առողջապահության նախարարը լրագրողին տված իր հացազրույցում խոսել է նաև Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի մասին.

« Բարեբախտաբար այդ հիվանդությունը, որը  ոչ վաղ անցյալում հազարներ էր սպանում, աստիճանաբար վերանում է Հայաստանում մեր համակարգի լավ աշխատանքի շնորհիվ: Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ, մենք նպատակա ունենք մինչև 2030 թվականը ամբողջովին վերացնել հիվանդությունը:

Մենք ունեինք Հակատուբերկուլոզային դիսպանսերներ Կապանում, Գորիսում, Վանաձորում, Գյումրիում, Երևանում և մեկ հանրապետական: Քանի որ այս հիվանդանոցներում գրեթե ոչ մեկ չի հոսպիտալացվում, որոշում է կայացվել  կենտրոնացնել դրանք  մեկ կառույցի տակ՝ Թոքաբանության ազգային կենտրոնի:

Նախարարն իր խոսքում նաև նշել է, որ Հայաստանում տարեկան գրանցվում է տուբերկուլոզի մի քանի հարյուր դեպք: Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչ պետք է անեն Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի 70-75 աշխատակիցները, նախարարը պատասխանել է.

«Կարող են շարունակել իրենց աշխատանքը այլ պռոֆիլով, կամ լիզոր մարմինը պետք է որոշի նրանց հետագա վիճակը, այսինքնն Երևանի քաղաքապետարանը»:

Արսեն Թորոսյանը անդրադարձ է կատարել նաև Ամուլսարի հանք դառնալու կամ չդառնալու հարցին՝ պատասխանելով,  որ սպառնալիք է ցանկացած բան շահագործելը, այդ թվում մեքենա, բայց մենք պետք է փորձենք անել դա մաքսիմալ անվտանգ և եթե տեսնում ենք, որ չենք կարողանում, այո, պետք է փակենք:

Մանրամասն տեսանյութում՝

‼️ Նվեր Մնացականյանի հետ խոսեցինք վերջին շրջանի «թեժ» թեմաներից։

Geplaatst door Arsen Torosyan op Donderdag 17 oktober 2019

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ