Գլխավոր էջ Գլխավոր Փոխարենը մեզ հետ խրամատ փորեն, պահանջում են Թորոսյանի հրաժարականը․ Հ․ Հակոբյան

Փոխարենը մեզ հետ խրամատ փորեն, պահանջում են Թորոսյանի հրաժարականը․ Հ․ Հակոբյան

481
0

Ապրիլյան պատերազմի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը», լինելով ընդդիմադիր կուսակցություն, 1 ամիս շարունակ խրամատ էր փորում Մարտակերտում՝ առանց պաշտպանության նախարարի հրաժարական պահանջելու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական Հրաչյա Հակոբյանը։

«Ի՞նչ են անում մեր այսօրվա ընդդիմադիրները։ Փոխարենը մեր հետ միասին խրամատ փորեն, պահանջում են Արսեն Թորոսյանի հրաժարականը, կամ այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը, ինչը ինձ համար անընդունելի է»,- ասաց պատգամավորը։

Վերջինս խնդրեց քաղաքացիներին դիմակներ կրել և  հետևել պարետի ցուցումներին։ Նա նշեց, որ եղել է կոնտակտավոր, շփվել է կորոնավիրուսով վարակակրի հետ և չի վարակվել միայն այն պատճառով, որ դիմակ է կրել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ