Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ դիմակ կրելը դարձավ պարտադիր

Ինչու՞ դիմակ կրելը դարձավ պարտադիր

510
0

Հայաստանում օր օրի ավելանում են նոր կորոնավիրուսով  պայմանավորված վարակվածների թիվը, անկանխատեսելի են դառնում կիրառման միջոցները, վիճակը կարծես դուրս է գալիս վերահսկողությունից։ Եթե մինչ այս դիմակ կրելը պարտադիր էր միայն փակ տարածքներում,այսօր արդեն այն պարտադիր է հանրային բոլոր վայրերում։ Մարդիկ ամռան շոգին դիմակայելով փորձում են պահպանել կառավարության կողմից սահմանված պարտադիր պայմանները․ չլինելով վարաքակիր՝ չվարաքվել դիմացինից։
Բոլորս ենք կրում դիմակ, բայց քչերս գիտենք այն ճիշտ օգտագործելու ձևերն ու կանոնները։ Ներկայացնենք մի քանի տարբերակ․

Ինչի՞ց է պաշտպանում դիմակը։  

Նախ, եթե որևէ մեկը վիրուսակիր է, և ինքը դեռ չգիտի այդ մասին,կանխում է դիմացինի վարակումը, ով նույնպես ունի դիմակ։ Եթե դիմացինը չունի դիմակ, ապա վարակելու հավանականությունն ավելի մեծ է, քան դիմակ կրելու պարագայում։ Հաջորդ պայմանը՝  ձեռքերով որևէ դռան կամ  առարկայի հպվելու դեպքում, լվացվել կամ սպիրտով ախտահանել ձեռքերը։ Մինչ այդ երեսին կամ աչքերին ձեռքով չկպչել։

 

ինչպե՞ս խնամել դիմակները։

Կտորից դիմակները պետք է օճառով լվանալ և չորանալուց հետո, արդուկել։ Այլ երկրներում  առաջարկում են  նաև, որպեսզի հաճախ չլվանաք կտորից պատրաստված դիմակները, այլ ներսից թղթե անձեռոցիկ դնել, և տուն վերադառնալուց հետո, այն նետել։ Սակայն կան մարդիկ, որոնց համար դժվար է թղթե անձեռոցիկի պայմաններում շնչելը, ուստի նրանք գերադասում են ամեն օր լվանալ, քան օգտագործել անձեռոցիկներ։

 

Օրեր առաջ Medmedia.am-ը իրականացրեց սոց հարցում, հասկանալու համար, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները չեն դժվարանում դիմակ կրել։ Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ անկախ տարիքից, եղանակային պայմաններից, մարդիկ դիմակ կրում են և դա ոչ այն պատճառով, որ չտուգանվեն, այլ, որ պահպանեն թե՛ իրենց, թե՛ դիմացինի կյանքը։

Պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը, կրե՛ք դիմակ, եղե՛ք զգոն և մի դարձեք վիրուսի վարաքման նոր աղբյուր։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ