Գլխավոր էջ Նորություններ «Դիմակների գների որոշակի անկում է արձանագրվել». Նիկոլ Փաշինյան

«Դիմակների գների որոշակի անկում է արձանագրվել». Նիկոլ Փաշինյան

532
0

Այսօր ուղիղ կապի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հաստատեց երեկ պարետատան կողմից ընդունված նոր որոշումը, այն է՝ այսօրվանից դիմակների կրումն ամենուր և միշտ պարտադիր է.

«Այսօրվանից տնից դուրս մենք պետք է լինենք դիմակներով։ Երեկ, ի դեպ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն ինձ զեկուցեց, որ դիմակների գների որոշակի անկում է արձանագրվել, այդ թվում նաև՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ և կա հույս, որ դիմակների գինն ավելի կիջնի։

Գիտեմ, որ սա սոցիալական և տնտեսական բեռ է, բայց կրկին նույն օրինակը պետք է բերեմ՝ այսօր ոչ ոք չի ասում, որ ակնոցը թանկ է, դրա համար ակնոց չեմ կրում։ Սա էլ ակնոցնի նման մի իրավիճակ է, որովհետև մենք կույր ենք այդ առումով և չգիտենք՝ դիմացինը հիվա՞նդ է կորոնավիրուսով թե՞ չէ։

Եվ մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ բոլորը, ում տեսնում ենք՝ պոտենցիալ վարակակիր է ու նրանց կարող եք վարակվել, դուք էլ պոտենցիալ վարակակիր եք և ուրիշներին կարող եք վարակել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ