Գլխավոր էջ Նորություններ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք

374
0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, որոնցից 256-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 63 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 2 է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ