Գլխավոր էջ Նորություններ Վարակվածները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են. Բալայան

Վարակվածները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են. Բալայան

395
0

«Կարծում եմ՝ կառավարությունը և պարետը հնարավոր միջոցառումները ձեռնարկում է։ Զինված ուժերում և Պաշտպանության նախարարությունում իրավիճակը վերահսկելի է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարտադիր զինվորական ծառայողների հարազատներին ու ծնողներին, քանի որ ըմբռնումով են մոտենում այն սահմանափակումներին, որոնք այսօր մտցվել են արձակումների և արձակուրդների հետ կապված։ Վարակակիրները հիմնականում պայմանագրային զինծառայողներն են, ովքեր իրավունք ունեն զորամասերից ելումուտ անել։

Մի քանի դեպքեր եղել են ժամկետային զինծառայողների շրջանում, սակայն նրանք բուժվել են, որևիցե անհանգստանալու բան չկա և դա ԶՈւ պատրաստվածության ու մարտունակության վրա չի ազդելու, ԶՈՒ պլանով բոլոր միջոցառումներն անխտիր իրականացվում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ