Գլխավոր էջ Գլխավոր «Պետք չէ մեղավորներ փնտրել»․ Նարեկ Զեյնալյան

«Պետք չէ մեղավորներ փնտրել»․ Նարեկ Զեյնալյան

610
0

Պետք չէ մեղավորներ փնտրել։ Արձանագրված դրական դեպքերը, ըստ էության, նաև պայմանավորված են թետավորումների ավել քանակով։ Որքան շատ թեստավորում է արվում, այդքան հայտնաբերելիության գործակիցը աճում  է։ Այս ամենը ոչ թե մտահոգիչ է, այլ դրական է այն իմաստով, որ հայտնաբերվում են վարակվածները։ Այս մասին ԱԺ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

«Կարելի է ենթադրել, որ կարող են լինել վարակվածներ, ովքեր չեն հայտնաբերվում, և նրանք հանդիսանում են վարակի տարածման աղբյուրներ։ Հակահամաճարակային աշխատանքը պետք է դիտարկել համալիր գործողությունների շարք, ոչ թե առանձին մի քանի միջոցառումներ։ Յուրքանչյուր երկիր ինքն է ընտրում իր ռազմավարությունը։ Եթե թեստավորումների քանակը ավելանա և հայտնաբերելիությունը պակասի, ապա կարող ենք ասել, որ վարակը գնում է դեպի նվազում։ Քանի դեռ թեստերը և վարակակիրները միայն ավելանում են, նշանակում է, որ նվազման մասին խոսել դեռ շուտ է»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ երբևէ չենք կարող ֆիքսել, որ կանխարգելիչ միջոցառումները որևէ կոնկրետ ժամանակահատվածում պետք է արվեր և վերջ։ Դրանք շարունական բնույթ են կրել ու պետք է կրեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ