Գլխավոր էջ Նորություններ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է և հիմա խուճապի մեջ է....

Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է և հիմա խուճապի մեջ է. Թանդիլյան

479
0

«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է, այլ բառով նկարագրել դա չի լինի։ Ինչու՞, քանի որ յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհ ժամի, այսինքն ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կա, որովհետև սա այն հանգամանքն է, որ մեկ-երկու օր ուշացումը կարող էր ճակատագրական լինել և այդպես էլ եղավ»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է կառավարությունը, պետք էր անել ավելի վաղ. «Հետևաբար կորոնավիրուսի նկատմամաբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ, դա կառավարությունից եկել և տարածվել է քաղաքացիների մեջ։ Ուզում եմ հույս հայտնել, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, ով ժամանակին հեգնում էր կորոնավիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է, որ խուճապի մեջ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ