Գլխավոր էջ Նորություններ ՀՀ-ում 2018 թ. իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն...

ՀՀ-ում 2018 թ. իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը պատշաճ մակարդակի չի հասել. վարչապետի ճեպազրույցը (տեսանյութ)

426
0

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ մեր հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, և մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի դեպքերի թվի նվազեցման և ընդհուպ զրոյացման: Այդ կանոնները շարադրված են պարետատան որոշումների մեջ, բայց ես ուզում եմ այս իրավիճակի քաղաքական կոնտեքստի մասին խոսել, որովհետև մեր իշխանության ծագումնաբանությունը ըստ էության աշխատում է հենց մեր դեմ այս իրավիճակում, որովհետև Հայաստանում 2018 թ. իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն ցավոք սրտի օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի հասել: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ խնդիր ունենք»,- պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե, ենթադրենք, բանջարեղենի մի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, թե երկրի վարչապետը որոշել է լոլիկի, վարունգի կամ կոշիկի մենաշնորհ հաստատել: Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հայտարարել և ընդգծել, որ պարտատան որոշումները պետք է կատարվեն, հաշվի չպետք է առնվի ոչ մի փաստարկ:

Կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք դեպի համատարած արգելափակումների՝ պարետային ժամ, տնտեսական ցնցումներ: Կամ բոլորս միասին, համագործակելով, հսկողության տակ ենք առնում իրադրությունը: Անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը կատարվի ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի զգացմունքայնություն: Սա է եղել իմ հրահանգը, դրա չիրականացումը կամ թերի իրականացումը բերելու է խիստ պատիժների»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով իր և իր ընտանիքի առողջական վիճակին, Փաշինյանն ասաց. «Մեր ընտանիքը, գիտեք, վարակակիր է, մենք մեկուսացած ենք վարչապետի կեցավայրում, չունենք հիանդության որևէ վառ դրսևորում, ես շարունակում եմ լիարժեք աշխատել՝ որքանով որ դա հնարավոր է: Իմ աշխատանքային գրաֆիկից դուրս են մնացել միայն ընդունելությունները»,- ասաց նա:

Ճեպազրույց՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ։

Ճեպազրույց՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ։

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Dinsdag 2 juni 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ