Գլխավոր էջ Նորություններ Գեորգի Հակոբյանի կորոնավիրուսի թեստը դրական է. խնդրում է՝ իրեն տանեն հիվանդանոց, սակայն...

Գեորգի Հակոբյանի կորոնավիրուսի թեստը դրական է. խնդրում է՝ իրեն տանեն հիվանդանոց, սակայն ասել են՝ տեղ չկա

1293
0

Ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երկար տարիների ուսանողական ընկերը՝ Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը:

«Կորոնավիրուսի թեստը հաստատված է՝ ունի երկկողմանի թոքաբորբ և հիմա շնչահեղձ է լինում: Ասաց, որ շտապօգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս, բայց իր վիճակն էլ հենց ծայրահեղ վատ բնութագրեց, քանի որ ուժ չունի շարժվելու և չի կարողանում շնչել: Կինը և երեխան նույնպես վարակված են: Անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ստիպված է եղել մի կերպ ինքնուրույն գնալ բուժհաստատություն, վճարել ու նկարել թոքերը: Կաթիլային ներարկում միացնող բուժքույր կամ բժիշկ էլ չկա, որ գան օգնեն իրենց»,- գրել է Տարոն Առաքելյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ