Գլխավոր էջ Նորություններ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19

465
0

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19. նրա շփման շրջանակը պարզված է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Այս պահին մեկ հոգու վարակման մասին տվյալներ ունեմ, նա ղեկավար կազմից չէ։ Վարակված աշխատակցի շփման շրջանակն արդեն պարզված է և մեկուսացված»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ տվյալ աշխատակիցը Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմից չէ։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանին կից մի քանի կառույցում նույնպես կան վարակված անձինք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ