Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված մահ չի գրանցվել

Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված մահ չի գրանցվել

500
0

Իսպանիայում, մարտի սկզբից ի վեր առաջին անգամ, չի գրանցվել մահվան դեպք նոր տեսակի կորոնավիրուսից առաջացած բարդություններից: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակի հետևանքով զոհերի թիվը չի փոխվել և կազմում է 27127 մարդ. վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 71 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 286 հազարը:

Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկրներից մեկն է: Այստեղ, սակայն, վերջին շրջանում մեծապես նվազել են կորոնավիրուսով վարակման դեպքերը:

Նշենք նաև, որ Իսպանիայում ուժի մեջ է մտել կարանտինային մեղմացումների նախավերջին փուլը: Համաձայն դրա՝ վերաբացվում են լողափերն ու լողավազանները, թույլատրվում է վերսկսել առևտրի կենտրոնների, թատրոնների և մարզասրահների գործունեությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ